Սպիտակ տան կողմից Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու առաջադրված Ջոն Հանթսմանը հայտարարել է, թե կասկած չկա, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին: Այս հայտարարությունը Հանթսմանն արել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր թեկնածության հաստատման հարցով լսումների ժամանակ:
Հանթսմանը Յութայի նախկին նահանգապետն է, ԱՄՆ-ի դեսպանն է եղել նաև Չինաստանում և Սինգապուրում:
Մանրամասները տե՛ս այստեղ