Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր մասնակցել է սահմանամերձ գոտում նոր զորամասի բացմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունը: Նոր զորամասի տեղակայման կոնկրետ վայրը, սակայն, չի հստակեցվում:
«Երկրի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ շարունակվում է Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստվածությանն ուղղված գործունեությունը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում: