Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև ԼՂ խնդրի կարգավորմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
Այժմ Նյու Յորքում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին տեղեկություններ առայժմ չկան, նշում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը նույնպես հաստատել էր, որ այս շաբաթ նախատեսված է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, սակայն այլ մանրամասներ չէր նշել: