Սաակաշվիլին առայժմ մտադիր է բնակվել Չերկասիի մարզում

Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին Կիևում՝ նախագահական նստավայրի դիմաց զրուցում է լրագրողների հետ, 19-ը սեպտեմբերի, 2017թ․

Ուկրաինայում ընդդիմադիր շարժում առաջնորդող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ առայժմ մտադիր է բնակվել Չերկասիի մարզում, որը գտնվում է երկրի կենտրոնական հատվածում և սահմանակից է Կիևին:

«Այսօր գիշեր ես կրկին մեկնում եմ [Կիևից]: Կբնակվեմ Ուկրաինայի կենտրոնում` Չերկասիի մարզում, և այնտեղից էլ կճամփորդեմ ամբողջ Ուկրաինայով մեկ», - այսօր Կիևում՝ Ուկրաինայի նախագահի նստավայրից ոչ հեռու, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սաակաշվիլին:

Նա Կիև է ժամանել ներկայացնելու այն պահանջները, որոնք անհրաժեշտ են փաստաթղթերի համար, որոնց հիման վրա էլ զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից:

Քաղաքական գործիչը նշել է, որ իրեն աջակցող մի շարք հասարակական կազմակերպություններ մի քանի նախաձեռնություններով են հանդես եկել և մտադիր են հոկտեմբերի 17-ին Կիևում հայտարարել հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտության, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, նախագահի իմփիչմենթի գործընթացը կարգավորելու, ինչպես նաև ընտրությունների մասին նոր օրենք ընդունելու անհրաժեշտության մասին: