«Ռոսնեֆտ» ընկերությունը առաջիկա ամիսներին պայմանագիր կստորագրի իրաքյան Քուրդիստանի կառավարության հետ` երկրամասում գազամատակարարման ենթակառուցվածքների ստեղծման նպատակով ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ:
«Ակնկալվում է, որ ողջ նախագծի առթիվ առանձին պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ», - նշված է «Ռոսնեֆտ»-ի պաշտոնական հաղորդագրությունում: