Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի խնդրով եռակողմ համակարգող կենտրոն են ստեղծում

Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների նախորդ փուլերից մեկը, արխիվ

Սիրիական հակամարտության հանգուցալուծման հարցով Աստանայում ընթացող բանակցությունների հերթական փուլի շրջանակում այսօր Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համատեղ հայտարարություն են ընդունել, ինչպես նաև չորս փաստաթուղթ ստորագրել:

Դրանցից մեկի համաձայն հստակեցվում են «անվտանգության գոտիների» սահմանները: Բացի այդ, «անվտանգության գոտիների» կառավարման համար ստեղծվելու է եռակողմ ռուս-թուրք-իրանական համակարգող կենտրոն: