Երեկ ժամը 13.30-ին «Վերնիսաժի» հարևանությամբ՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ Հայաստանի ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը: Այդ մասին հաղորդում է ոստիկանությունը:
Հաղորդագրության համաձայն, կասկածյալները երեքն են՝ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը և 33-ամյա Արմեն Կարադավիդովը, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հինգշաբթի օրը Երևանի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով, հիշեցնենք, մահացել է Լոռու մարզի 43-ամյա բնակիչ Գագիկ Մոսինյանը, նույն մարզի բնակիչ 39-ամյա Վահագն Աբգարյանը վիրավորվել է: