ԱՄՆ-ը կտրականապես դեմ է իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեին

ԱՄՆ հատուկ բանագնաց Բրեթ ՄըքԳուրք, արխիվ

«Իրաքի Քուրդիստանի իշխանությունների նախաձեռնած անկախության հանրաքվեն ռիսկային գործընթաց է», - հայտարարել է Միացյալ Նահանգների` «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի գծով հատուկ բանագնաց Բրեթ ՄըքԳուրքը:

«Սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքների միջազգային ճանաչումը բացառված է», - ասել է ամերիկացի դիվանագետը իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ընթացքում:

ՄըքԳուրքը նաև կոչ է արել իրաքցի քրդերին հանրաքվեի փոխարեն գործողությունների այլընտրանքային ծրագիր որդեգրել` կենտրոնանալով Բաղդադի հետ երկխոսության վրա: