«Եվրոպան պետք է փոխի Թուրքիայի հանդեպ որդեգրած մոտեցումները», - երեկ երեկոյան Անկարայում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
«Քանի դեռ եվրոպացիները մեզ չեն ընկալում որպես հավասար գործընկերոջ, առողջ հիմքի վրա կառուցված հարաբերություններ ակնկալելը դժվար կլինի», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը: