Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիայում ստեղծված կացությունը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Վաշինգտոն, 10-ը մայիսի, 2017թ․

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են Սիրիայում ստեղծված կացությունը:

«Սերգեյ Լավրովը և Ռեքս Թիլերսոնը քննարկել են սիրական հակամարտության հանգուցալուծմանն ուղղված հետագա համագործակցության հեռանկարները: Կողմերի քննարկման հիմնական թեման Սիրիայում գտնվող անվտանգության գոտիների կայուն գործունեության ապահովումն է», - նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ը նաև տեղեկացնում է, որ Թիլերսոնի և Լավրովի հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: