Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում Ռուսաստանի և Չինաստանի իշխանություններին ճնշում բանեցնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ:
Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի` այսօր իրականացված հերթական արձակումից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում Մոսկվային և Պեկինին կոչ է անում «ուղղակի գործողությունների» դիմել Փհենյանի դեմ:
«Չինաստանը Հյուսիսային Կորեային նավթ մատակարարող հիմնական պետությունն է, իսկ արտերկրում աշխատող հյուսիսկորեացի բանվորների մեծ մասն էլ Ռուսաստանում է», - հիշեցրել է Թիլերսոնը: