«Ելք»-ը առաջարկում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցով

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու իր նախաձեռնության առնչությամբ առաջարկում է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:

«Քիչ առաջ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովը պետք է ըստ էության եզրակացություն տա հետևյալ հարցի մասին. ի՞նչ ստացանք մենք և ինչ կորցրեցինք ԵԱՏՄ-ին անդամագրվելով, և որքանով է հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից», - Ֆեյսբուքում գրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: