Եվրոպացի օրենսդիրները կոչ են արել խորհրդարանական հետաքննություն սկսել գաղտնի հիմնադրամի նկատմամբ, որի միջոցով, ինչպես ենթադրվում է, Ադրբեջանի իշխող վերնախավը եվրոպացի քաղաքական գործիչներին վճարել է, շքեղ ապրանքներ է ձեռք բերել, փողերի լվացմամբ է զբաղվել՝ ծախսելով 2․9 միլիարդ դոլար: Կոչը բանաձևի տեսքով երեկ ընդունվել է:
Հոդվածում, որ սեպտեմբերի սկզբին հրապարակել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը, ասվում է, որ առնվազն երեք եվրոպացի պատգամավոր և մեկ լրագրող է ներգրավված այս գործում: Ըստ այդմ, նաև 2012 և 2014 թվականներին Մեծ Բրիտանիայի չորս խոշոր ընկերությունների միջոցով հազարավոր վճարումներ են կատարվել՝ «լռություն» գնելու համար: Հոդվածում նաև նշվում է, որ հիմնադրամը հավանաբար կապեր ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ:
Պաշտոնական Բաքուն հերքել է հրապարակումը:
Մանրամասները տե՛ս այստեղ