Էսթերա Մկրտումյանը՝ ՀՀ դեսպան նաև Ուրուգվայում, Չիլիում և Պերուում

Դեսպան Էսթերա Մկրտումյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Ուրուգվայում, Չիլիում և Պերուում (նստավայրը՝ Բուենոս Այրես): Հրամանագիրը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Հիշեցնենք, Էսթերա Մկրտումյանը Արգենտինայում Հայաստանի դեսպան նշանակվեց այս տարվա փետրվարին: