Պուտին. ՄԱԿ-ի խաղաղապահները կարող են տեղակայվել ոչ միայն Դոնբասի շփման գծում

«Ռուսաստանը պատրաստ է փոփոխությունների ենթարկել Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը», - այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, խաղաղապահ ուժերը կարող են տեղակայվել ոչ միայն ուկրաինական բանակի և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերի շփման գծում:

«Այդ ուժերը կարող են տեղակայվել նաև այն շրջաններում, որտեղ, Մինսկի համաձայնագրի դրույթներին համապատասխան, գործում են ԵԱՀԿ դիտորդական խմբերը», - նշված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում: