Բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսը փակվել է, որովհետև «քաղաքականացված էր»․ Փոխնախարար

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյան, լուսանկարը՝ նախարարության կայքէջի

Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, «Ազատության» խնդրանքով պարզաբանելով Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակումը, նշեց, թե այն «քաղաքականացված էր»:

«Մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, այն մի փոքր քաղաքականացված էր: Երևի պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Որոշ շտկումներից հետո այն կվերաբացվի»,- ասաց փոխնախարարը:

Այն մասին, որ ցուցադրությունը կասեցվել է, «Ազատությանը» տեղեկացրել էր Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: