Այսօր Հայաստան կայցելի Վրաստանի արտգործնախարարը

Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձե, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն:

Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նույն օրը կկայանան Նալբանդյանի և Ջանելիձեի բանակցությունները: