Կիրակի օրը Մոսկվայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում լուրջ հաջողության են հասել ազատական ընդդիմության ներկայացուցիչները: "Новая Газетa"-ի տեղեկություններով` «Յաբլոկո» և «Պառնաս» կուսակցությունների, ինչպես նաև ընդդիմադիր գործիչ Դմիտրի Գուդկովի նախընտրական շտաբի աջակցությունը վայելող թեկնածուները մեծամասնություն են կազմել Մոսկվայի 14 շրջանների տեղական խորհուրդներում:
Ընդդիմությունը մասնավորաբար ստացել է Մոսկվայի Գագարինի շրջանային խորհրդի բոլոր մանդատները: Դա այն շրջանն է, որտեղ երեկ քվեարկում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կիրակնօրյա ընտրությունները անցել են ընտրողների ռեկորդային ցածր մասնակցության պայմաններում: «Մունիցիպալ խորհուրդների ընտրություններին մասնակցել է մոսկվացի ընտրողների միայն 15 տոկոսը», - հայտարարել է քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Գորբունովը: