Լվովի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` լեհ-ուկրաինական սահմանը անօրինականորեն հատելու փաստի առթիվ:
Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին կարողացավ երկրի տարածք մուտք գործել կիրակի երեկոյան, երբ սահմանային «Շեգինի» անցակետի մոտ հավաքված իր կողմնակիցները ճեղքեցին ոստիկանության ու սահմանապահների շղթան և օգնեցին Լեհաստանի տարածքում գտնվող Սաակաշվիլիին մուտք գործել երկրի տարածք:
Ուկրաինական ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ սահմանային անցակետում տեղի ունեցած բախման ընթացքում ավելի քան մեկ տասնյակ իրավապահներ են վիրավորվել:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ անցած գիշեր Սաակաշվիլին ժամանել է Լվով: