Փաստաբանների պալատում նախագահի ընտրության քվեների հաշվարկն ավարտվել է։ Ստանալով քվեարկությանը մասնակցած 1086 փաստաբաններից 1002 -ի կողմ ձայները (շուրջ 92 տոկոս)` Արա Զոհրաբյանը վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Գրանցվել է 69 դեմ և 14 անվավեր քվեաթերթիկ։
Հիշեցնենք` ընտրությանը առաջադրված էր միայն գործող նախագահ Արա Զոհրաբյանի թեկնածությունը:
ՓՊ նախագահի այսօրվա ընտրությունները բոյկոտել են Արա Զոհրաբյանին քննադատող մի խումբ փաստաբաններ: Նրանք պնդում են, որ տեղի ունեցողը «ձևական գործընթաց է»: Բողոքելով դատարաններում իրականացվող խուզարկություններից, ինչպես նաև Փաստաբանների պալատից, սեպտեմբերի 13-ին ավելի քան 180 փաստաբաններ պատրաստվում են մեկօրյա գործադուլ անել: