Անվանի ֆիզիկոս Պարիս Հերունին կյանքի վերջին տասնամյակում հանդես եկավ բազմաթիվ հրապարակումներով, որոնցում փորձում էր ապացուցել, որ Սյունիքի մարզում գտնվող հանրահայտ «Զորաց քարեր» հնագիտական հուշարձանախումբը ոչ այլ ինչ է, քան հնագույն՝ հազարամյակների պատմություն ունեցող աստղադիտարան, որը թե՛ իր պատմագիտական, թե՛ հնագիտական արժեքով չի զիջում անգլիական Սթոունհենջին:
Արդեն 3 տարի այդ հուշարձանախմբի տարածքում ուսումնասիրություններ է կատարում Պատմամշակութային արգելոց թանգարանների և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված արշավախումբը:
Դրանում ներգրավված գիտնականները կտրականապես հերքում են «Զորաց քարերի»՝ աստղադիտարան լինելու մասին Պարիս Հերունու կարծիքը։ Լրագրողների հետ հանդիպաման ժամանակ արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը շեշտեց՝ պեղումների շնորիվ հայտնաբերված նյութերը թույլ են տալիս եզրակացնելու, որ այնտեղ առնվազն 4000 տարվա պատմություն ունեցող սոցիալական բարձր խավի ներկայացուցիչների դամբարանադաշտ է եղել և ոչ թե աստղադիտարան:
ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կարեն Փահլևանյանի խոսքով էլ՝ «հնագետների համար նախևառաջ կարևոր է հայտնաբերված նյութը: Այն, ինչ հայտնաբերել ենք, յուրահատուկ է դամբարանին»:
Ռեպորտաժն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը
Your browser doesn’t support HTML5