Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի հարավային ափից ոչ հեռու 8 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։
Reuters-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության տվյալները, հայտնում է, որ մահացել է առնվազն երկու մարդ։
Տարածաշրջանի մի շարք երկրներ այս օրերին պատրաստվում են ցունամիի։
Սեպտեմբերի 6-ին Մեքսիկայի ափերում «Կատյա» անունով նոր արևադարձային փոթորիկ է տեղի ունեցել։ «Իրմա» փոթորկի պես, այն նույնպես մեծ արագությամբ շարժվում է դեպի ամերիկյան Ֆլորիդա նահանգի կողմը։ Հազարավոր մարդիկ լքում են ափամերձ այդ շրջանները։