Այսօր, ժամը 12:00-ի դրությամբ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, տեղում աշխատում են 146 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ):
Սեպտեմբերի 3-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառում հրդեհ է բռնկվել: Երեկ, առավոտյան Պաշտպանության նախարարության ավիացիայի ուղղաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել։