Կարիբյան կղզիներ և Պուերտո Ռիկո բազմաթիվ ավերածություններ բերած ու առնվազն 7 մարդու կյանք խլած «Իրմա» անունով փոթորիկն այժմ շարժվում է դեպի Հաիթի և Դոմինիկյան հանրապետություն:
Ոչնչացվել են մեծ թվով տներ և ճանապարհներ, խափանվել է էլէկտրաէներգիայի մատակարարումը, մի շարք շրջաններում քաոսային իրավիճակ է:
Սեպտեմբերի 10-ին «Իրմա»-ն կարող է հասնել Ամերիկա և հարվածել Ֆլորիդայի նահանգին, որտեղ արդեն ձեռնարկվում են արտակարգ միջոցներ բնակիչներին՝ պաշտպանելու համար:
«Իրմա»-ն հզորությամբ 5-րդ աստիճանի փոթորիկ է, որը, գիտնականների դասակարգմամբ, ամենաբարձրն է և կարող է ունենալ աղետալի հետևանքներ: