Ասադի ուժերն ավելի քան 2 տասնյակ անգամ քիմիական զենք են կիրառել Սիրիայում. ՄԱԿ-ի զեկույց

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերն ավելի քան 2 տասնյակ անգամ քիմիական զենք են օգտագործել Սիրիայում՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում: Այս մասին զեկույց է հրապարակել ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հանձնաժողովը՝ ընդգծելով, որ այստեղ ներառված է նաև ապրիլի 4-ի հարձակումը, որի հետևանքով ավելի քան 80 քաղաքացիական անձ է զոհվել:

«Կառավարական ուժերը շարունակում են քիմիական զենք օգտագործել ընդդիմության գրավված տարածքներում: Քիմիական զենքի հիմնական զոհերը կանայք և երեխաներն են դառնում», - ասված է ՄԱԿ-ի զեկույցում։

ՄԱԿ-ն այս գործողությունները որակել է ռազմական հանցագործություն:

Պաշտոնական Դամասկոսը, հիշեցնենք, համաձայնել էր ոչնչացնել քիմիական զենքը դեռև 2013 թվականին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնության արդյունքում: