Բյուրականում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր. ԱԻՆ

Հրդեհ Բյուրականի անտառներում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում ողջ գիշեր չեն դադարել։

Հիշեցնենք, երեկ, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում Պաշտպանության նախարարության ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք:

Ժամը 22:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 168 փրկարար ծառայող, անտառտնտեսության աշխատակիցներ և մերձակա բնակավայրերիցբազմաթիվ բնակիչներ:

Սեպտեմբերի 3-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառում հրդեհ է բռնկվել: