Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները

Այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Էմլար Մամեդյարովի, Մեվլութ Չավուշօղլուի և Միխաիլ Ջանելիձեի եռակողմ հանդիպումը: Այս ձևաչափով սա երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների թվով 6-րդ հանդիպումն է:

Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Էլմար Մամեդյարովն ասել է, որ հաջորդ տարի հնարավոր է՝ կայանա երեք երկրների ղեկավարների գագաթնաժողովը: