Սիրիայի կառավարական ուժերը հայտարարում են, որ ռուսների աջակցությամբ ճեղքել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերն ու վերացրել Դեր Զորի՝ արդեն շուրջ երեք տարի շարունակվող շրջափակումը:
Հաղորդվում է, որ այժմ ռազմական գործողություններ են ընթանում քաղաքի հարավում՝ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող ռազմական օդանավակայանի համար: Դեր Զորը Սիրիայի տարածքում ԻՊ-ի վերջին հենակետերից մեկն էր, որի ազատագրումը, ըստ կառավարական ուժերի, էական նշանակություն կունենա ահաբեկչության դեմ պայքարում: