Կոսովոն ի վերջո կկարողանա կառավարություն կազմել

«Միություն հանուն Կոսովոյի ապագայի» և Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները

Հունիսին Կոսովոյում կայացած ընտրություններից շուրջ երեք ամիս անց խորհրդարանական ուժերը համաձայնության չէին գալիս խոսնակի թեկնածության շուրջ, ինչը կառավարություն կազմելու առաջին քայլն էր:

Այժմ Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունը կոալիցիա է կազմել «Միություն հանուն Կսովոյի ապագայի» կուսակցության հետ, ինչն էլ նրանց 63 ձայն կտա 120 անդամ ունեցող խորհրդարանում: