Ռուսաստանը և Չինաստանը կոչ են անում Հյուսիսային Կորեայի հարցում դիվանագիտական լուծումների վերադառնալ

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին խոսում է Չինաստանի դեսպան Լիու Ջիեի և Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյայի հետ Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից հետո, 4-ը սեպտեմբերի, 2017թ.

Ռուսաստանը և Չինաստանը Հյուսիսային Կորեայի հարցում դիվանագիտական լուծումների վերադառնալու կոչ են արել, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Միացյալ Նահանգները և դաշնակիցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու և այդ երկրին ռազմական պատասխան տալու հնարավորություն մասին են հայտարարել:

Կիրակի օրը Հյուսիսային Կորեան հայտարարեց ջրածնային ռումբ փորձարկելու մասին, ինչից հետո Միացյալ Նահանգները հայտարարեց, որ մտադիր է զանգվածային հարված հասցնել, եթե Հյուսիսային Կորեան սպառնա ԱՄՆ-ին կամ Միացյալ Նահանգների դաշնակիցներին։

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգներին դեսպան Նիքի Հեյլին երեկ խոստացել է նոր պատժամիջոցների բանաձևը շրջանառության մեջ դնել այս շաբաթ՝ սեպտեմբերի 10-ին՝ այն քվեարկության դնելու նպատակով:

ԱՄՆ-ի ու դաշնակիցների և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունն աճեց, երբ պաշտոնական Փհենյանը հայտարարեց, որ Միացյալ Նահանգների ողջ տարածքն այսուհետև հասանելի է իր նոր միջմայրցամաքային հրթիռների համար և սպառնաց հարված հասցնել Խաղաղ Օվկիանոսում գտնվող ամերիկյան Գուամ կղզուն:

Oգոստոսի 29-ին էլ Հյուսիսային Կորեայի արձակած վերջին հրթիռներից մեկն անցավ Ճապոնիայի վրայով: