Բյուրականի հարակից սարում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր. ԱԻՆ

Բյուրական գյուղի հարակից սարը, որտեղ հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:

«Ժամը 06:20-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռով իրականացվեց օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվեցին հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը նշում է, որ ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները:

«Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին», - հայտնում է նախարարությունը՝ նշելով, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Երեկ՝ ժամը 23:00-ին դեպքի վայրում է եղել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Նշենք, որ հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 3-ին