Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին. Արտակ Զաքարյան

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյան, արխիվ

Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը Վրաստանում` սեպտեմբերի 3-ից մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ դա պլանավորված էր, սակայն պլաններում վերանայումներ են եղել։

Հիշեցնենք՝ երեկ Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում` սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

«Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ», - ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան:

Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 11-ը, դրանց մասնակցում են Միացյալ Նահանգների ծովային հետևակի ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ուկրաինայի բանակային ստորաբաժանումները:

Մանրամասներն՝ ավելի ուշ