Սիրիայի կառավարական բանակը լուրջ հաջողություններ է արձանագրել երկրի արևելքում

Սիրիական բանակի զինվորները Ռաքքայի մերձակայքում, արխիվ

Կիրակի օրը ծավալված մարտերի ընթացքում սիրիական կառավարական բանակը և դաշնակից աշխարհազորային ուժերը լուրջ հաջողություններ են արձանագրել երկրի արևելքում:

Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սիրիացի իրավապաշտպաններին, պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը ընդհուպ մոտեցել են Դեյր էզ Զոր քաղաքին, որի մի մասը 2014 թվականից ի վեր գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հսկողության ներքո:

Սիրիական բանակի այս գործողությունը հնարավորություն կտա ապաշրջափակել քաղաքում տեղակայված կառավարական ուժերի ստորաբաժանումներին, որոնք լիակատար շրջապատման պայմաններում իսլամիստ զինյալների դեմ պայքարում ենշուրջ երեք տարի: