ԱՄՆ Թեքսաս նահանգին հարվածած «Հարվի» փոթորկի հետևանքների վերացումը կարժենա 180 միլիարդ դոլար, հայտարարել է նահանգապետ Գրեգ Էբոթը:
Վերջինս շարունակել է, թե «Հարվին», անգամ, ավելի մեծ վնաս է հասցրել, քան 2005 թվականի Նոր Օռլեանին հարվածաց «Կատրինա» փոթորիկը:
«Հարվին» հարվածեց Թեքսասին մեկ շաբաթ առաջ՝ պատճառելով 47 զոհ, 43 հազար մարդ մնաց անտուն: