Միացյալ Նահանգները մտադիր է զանգվածային հարված հասցնել, եթե Հյուսիսային Կորեան սպառնա ԱՄՆ-ին կամ Միացյալ Նահանգների դաշնակիցներին, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը:
«Ցանկացած սպառնալիքի հաջորդելու է ռազմական հարված», - ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Սպասվում է, որ առաջիկա ժամերին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հատուկ նիստ է անցկացնելու կորեական ճգնաժամի կապակցությամբ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարեց ջրածնային ռումբ փորձարկելու մասին: Դա Հյուսիսային Կորեայի թվով 6-րդ և ամենահզոր միջուկային փորձարկումն է: