Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ին կարողացել է հաջողությամբ փորձարկել է իր հերթական ջրածնային ռումբը, որը արձակվել է հեռահար հրթիռով։
Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Փհենյանի վեցերորդ միջուկային փորձը «պսակվել է կատարյալ հաջողությամբ» և այն բնութագրել է որպես «նշանակալի» քայլ երկիրի միջուկային ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։
Հյուսիսային Կորեայի այս հայտարարությունից առաջ սեյսմոլոգները երկրաշարժ են արձանագրել այն տարածքում, որտեղ Հյուսիսային Կորեան անցկացրել է իր նախկին միջուկային փորձարկումները։ Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն հայտարարել է, որ իր կառավարությունը ապացույց ունի, որ դա միջուկային փորձարկման հետևանք է։
«Արտադրված էներգիան հինգ կամ վեց անգամ ավելի հզոր էր» քան Հյուսիսային Կորեայի նախորդ՝ հինգերորդ միջուկային փորձարկման ժամանակ, որը տեղի է ունեցել 2016-ի սեպտեմբերին, հայտարարել է Հարավային Կորեայի մետերեոլոգիական ծառայության ղեկավար Լի Մին-Սանը։
Չնայած Միացյալ ազգերի կազմակերպության արգելող բանաձևերին՝ Փհենյանը 2006 թվականից ի վեր միջուկային փորձարկումներ է անցկացնում՝ արժանանալով Միացյալ Նահանգների և աշխարհի գրեթե բոլոր պետությունների քննադատությանը։