Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում կարծարծի Կորեական թերակղզու խնդիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի հավաքին, արխիվ, Համբուրգ, 7 հուլիսի, 2017թ.

Սեպտեմբերի 4-ից 5-ը Չինաստանում՝ Չժիանմեն քաղաքում տեղի կունենա ԲՐԻԿՍ-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի գագաթնաժողովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ գագաթնաժողովի ընթացքում կարծարծի Կորեական թերակղզու ճգնաժամի խնդիրը: Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Ռուսաստանի ղեկավարը կհորդորի ճգնաժամը կարգավրել Մոսկվայի և Պեկինի համատեղ մշակած «ճանապարհային քարտեզի» միջոցով: