Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ մարդկային գործոնը կարող է լինել «Նաիրիտում» հրդեհի պատճառը

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ մարդկային գործոնը կարող է լինել «Նաիրիտ» գործարանում առաջացած հրդեհի պատճառը։

«Հիմա չեմ կարող գնահատական տալ, որովհետև նախաքննություն է ընթանում, բայց ես չեմ բացառում մարդկային գործոնը», - այսօր կառավարության նիստից հետո «Ազատության» հարցին ի պատասխան ասաց նախարարը։

Ճշտող հարցին, թե մարդկային գործոն ասելով նկատի ունի թերացո՞ւմը, նախարարը պատասխանեց. - «Այսինքն՝ անփութությունը չեմ բացառում»։

Հիշեցնենք՝ «Նաիրիտ» քիմիական գործարանի էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 28-ին: Երեկ առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ տարածքում առկա 4 տարողություններում հրդեհի օջախները սպառված են:

Մանրամասներն՝ ավելի ուշ