Թեքսասի քիմիական գործարարանում պայթյունի վտանգ կա, հարակից բնակավայրերի բնակիչները տարհանվել են

Թեքսաս, 28-ը օգոստոսի, 2017թ.

Ամերիկայի Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքում գտնվող Arkema ընկերության քիմիական գործարարանում վտանգի սպառնալիք կա։

Գործարանին կից բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև գործարանի աշխատակիցները տարհանվել են։

Ընկերության հայտարարության համաձայն, տեղատարափ անձրևի պատճառով գործարանի տարածքը հայտնվել է ջրի տակ, էլեկտրական լարերը վնասվել են, արդյունքում շարքից դուրս է եկել պայթյունավտանգ նյութերի սառեցնող համակարգը։

Մտավախություն կա, որ պայթյուն կարող է լինել, ինչն էլ պատճառ կդառնա ուժգին հրդեհի։

«Տարածքում ջրի բարձր մակարդակը, ինչպես նաև էլեկտրականության բացակայությունն անհնար են դարձնում պայթյունի կանխումը, հայտարարել է ընկերության ղեկավարը։

«Հարվին» Միացյալ Նահանգների տարածքում վերջին 12 տարվա ընթացքում ամենաուժեղ փոթորիկն է։ Օգոստոսի 19-ից տեղատարափ անձրևների հետևանքով 30 մարդ մահացել է, ավելի քան 30 հազար մարդ տարհանվել է։ Վնասների չափը գնահատվում է մի քանի տասնյակ միլիարդ դոլար։