Երեկ ուշ երեկոյան Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակ Օլենա Հիտլյանսկան Ֆեյսբուքում գրել է, թե Կիևն արտաքսել է Ռուսաստանի առաջին ալիքի թղթակից Աննա Կուրբատովային և երեք տարով նրան արգելել է մուտք գործել Ուկրաինա:
ԵԱՀԿ-ն քննադատել է պաշտոնական Կիևի այս քայլը:
Ավելի վաղը՝ օգոստոսի 29-ին ուկրաինական կողմը հայտարարել էր, որ երկու իսպանացի լրագրողների է արգելել լուսաբանել Արևելյան Ուկրաինայի կոնֆլիկտը:
2014-ից ի վեր Ուկրաինայում ավելի քան մեկ տասնյակ ռուսական հեռուստաալիքներն են արգելափակվել: Ուկրաինայի իշխանությունները նրանց մեղադրում են պատերազմական քարոզչության մեջ: