Պենտագոնը երեկ հայտարարեց, որ մոտավորապես 11 հազար ամերիկացի զինծառայող կա Աֆղանստանում: Ավելի վաղ հայտարարվում էր 8 հազար 400-ի մասին:
«Սա զորքերի ավելացում չէ, ավելի շատ՝ ամերիկյան զորքերի թվի ճշգրտում», - ասել է Պենտագոնի խոսնակ Դանա Վայթը:
Նոր հաշվարկն արվել է զորքերը, հավանաբար, 4 հազար զինծառայողով ավելացնելու համար՝ Թալիբանի դեմ պայքարելու հարցում աֆղանական ուժերին աջակցելու նպատակով:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր Աֆղանստանում ԱՄՆ նոր ռազմավարությունը, սակայն խուսափել էր այդ երկում ամերիկյան զորքերի թվի վերաբերյալ խոսել:
Հիշեցնենք, որ Սպիտակ տան և Պենտագոնի միջև հակասություններ կային՝ Աֆղանստանում ամերիկյան նոր ստորաբաժանումներ տեղակայելու հարցում: