Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի կազմակերպած համաժողովին

Տեսարան Բաքվից

Սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը, տեղեկացնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։

Ըստ հաղորդագրության, հայկական պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Պատվիրակության՝ համաժողովին մասնակցելու հետ կապված կազմակերպչական հարցերը գտնվում են ընթացիկ փուլում», - ասված է հաղորդագրությունում: