«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային լրագրության կրթաթոշակ

Նոյեմբեր, 2017 – Հունիս, 2018

Դիմելու վերջնաժամկետը՝ կիրակի, 24-ը սեպտեմբերի, 2017թ․

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դիմումներ է ընդունում 2017-2018թթ․ տարածաշրջանային լրագրության կրթաթոշակի համար:

Կրթաթոշակի նպատակն է նպաստել խոստումնալից, անկախ լրագրողների մասնագիտական զարգացմանը Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներում:

Կրթաթոշակի հիմքում ընկած է հօգուտ ժողովրդավարության և մարդու իրավունքների անկախ, փաստերի վրա հիմնված լրագրությունը խթանելու՝ «Ազատության» առաքելությունը: Սա ծրագրի իրականացման չորրորդ տարին է: Այն ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով:

Հայաստան

Կրթաթոշակառուները ընտրվելու են մրցակցային հիմունքներով Եվրամիության Արևելյան գործընկերության մաս կազմող երկրներից և աշխատելու են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տեղական բյուրոյում: Նրանք ինտեգրվելու են բյուրոյի ամենօրյա աշխատանքին՝ թողարկելով ռեպորտաժներ, մուլտիմեդիա արտադրանք և սոցիալական մեդիայի նյութեր տեղի լեզվով` «Ազատության» փորձառու մասնագետների ղեկավարությամբ և օժանդակությամբ: (Անգլերենին սահուն տիրապետել չի պահանջվում): Ծրագրի արդյունքում կրթաթոշակառուն հնարավորություն կստանա ամրապնդել իր լրագրողական հմտությունները և գիտելիքները, զարգացնել խմբագրական դատողությունը, ընդլայնել իր մասնագիտական ցանցերը և խորացնել իր երկրում ազատ մամուլի դերի ըմբռնումը:

Կրթաթոշակը տրամադրվում է 8 ամիս ժամկետով՝ 2017թ. նոյեմբերի 1-ից մինչև 2018թ․ հունիսի 30-ը: Կրթաթոշակը ներառելու է այց «Ազատության»՝ Պրահայում գտնվող կենտրոնակայան, հավելյալ մասնագիտական զարգացման նպատակով:

Կրթաթոշակառուն ծրագրի ամբողջ ընթացքում ամսական թոշակ կստանա, նրան աշխատատեղ կհատկացվի «Ազատության» Երևանի գրասենյակում, կվճարվեն Պրահա մեկնելու նրա ճանապարհածախսը և այնտեղ մնալու հետ կապված ծախսերը: Կրթաթոշակառուն, ում հարկ կլինի տեղափոխվել Երևան՝ տեղի բյուրոյում աշխատելու, կարող է տրամադրվել կացարան:

Ինչպես դիմել

Ծրագրին դիմելու համար հարկավոր է մինչև 2017թ․ սեպտեմբերի 24-ը, կիրակի, hokuvovaj@rferl.org հասցեով ուղարկել․

- Նամակ մտադրությունների մասին, որը պետք է ներկայացնի դիմորդի ակնկալիքները ծրագրից, նրա լրագրողական փորձը, որի հիման վրա որոշում կկայացվի նրա մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև դիմորդի մասնագիտական նպատակները կրթաթոշակային ծրագրի ավարտից հետո:

- Ինքնակենսագրական՝ CV, որը պետք է ներառի աշխատանքային փորձը, կրթությունը և լեզվական ունակությունները (անգլերենի վարժ իմացությունը պարտադիր պայման չէ):

- Անցած 12 ամիսներին հրապարակված լրագրողական աշխատանքի երկու նմուշօրինակ:

Դիմումի ներկայացումից զատ դիմորդները կարող են հրավիրվել հարցազրույցի անձամբ, կամ Skype-ի/հեռախոսի միջոցով:

Ընտրությունը

Ընտրության գործընթացը մրցակցային է: Դիմորդների միջև ընտրությունը կկատարվի նրանց մասնագիտական որակների, բյուրոյի աշխատանքին նպաստելու կարողության, ծրագրի առաքելությանը նրանց նվիրվածության և նրանց մասնագիտական մոտիվացիայի ու նպատակների հիման վրա, որոնք պետք է շարադրված լինեն մտադրությունների մասին նամակում:

Ընտրվելու դեպքում հաջողակ դիմորդին այդ մասին տեղյակ կպահեն 2017թ․ հոկտեմբերի 14-ին, ուրբաթ:

Հարցերը կարող եք ուղղել hokuvovaj@rferl.org հասցեով: