ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայկարամ Մխիթարյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արա Նազարյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Ավելի վաղ՝ ՀՀ նախագահի հրամանագրով Արա Նազարայանն ազատվել էր Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: