Որքանո՞վ է արդարացված ջրի սակագնի բարձրացումը, քննարկում «Ազատության» տաղավարում

Արտակ Մանուկյանը և Հայկ Գևորգյանը «Ազատության» տաղավարում, 28-ը օգոստոսի, 2017 թ․

Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը կես տարվա ընթացքում երկրորդ անգամ առաջարկում է բարձրացնել խմելու ջրի սակագինը:

Որքանո՞վ է արդարացված ընկերության կողմից ՀԾԿ հանձնաժողովին ներկայացված այս հայտը: Այլ թեմաների թվում նաև այս հարցն են քննարկում «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այսօրվա թողարկման հյուրերը՝ տնտեսագետ Արտակ Մանուկյանն ու տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:

Գևորգյանն ամենևին համաձայն չէ դիտարկումներին, թե սակագնի բարձրացման առաջարկվող չափը «ծիծաղելի է», քանի որ 7-8 տոկոսով աճն «ամենևին էլ ծիծաղելի չէ»: Մեկնաբանը ենթադրում է, որ կանխապես մտադրվել են ավելի քիչ չափով աճի առաջարկ անել, իսկ ավելի ուշ այդ մտադրությունը վերանայվել է:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ նկատում է՝ նախկինում ՀԾԿՀ-ի կողմից ընկերությանն արված առաջարկը՝ հետագայում նկատի ունենալ սակագնի նվազեցման սցենար, «պոպուլիստական է», և նման բան ընկերության առաջիկա ծրագրերում պարզապես չի նախատեսվում:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում