Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո բռնկված հրդեհը ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:
Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տաս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: