Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին Մոսկվայում կհանդիպեն: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր-Վահրամ քահանա Մելիքյանին:
«Նախնական տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ Մոսկվայում: Նրանք քննարկելու են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր»,- ասել է Տեր-Վահրամը:
Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: