Հարվի արևադարձային փոթորկի պատճառով ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղներ են սկսվել, փրկարարները ստիպված են եղել մարդկանց դուրս բերել իրենց տներից և մեքենաներից, տարբեր աղբյուրներ հաղորդում են 2-ից 6 զոհերի մասին:
Վերջին հինգ տասնամյակում սա Տեխաս նահանգ հասած ամենահզոր փոթորիկն է: Փրկարարները ջրասույզ եղած տներից և ավտոմեքենաներից ավելի քան 1,000 մարդ են դուրս բերել:
Հյուսթոնի փողոցների մեծ մասը ջրի տակ են անցել, իսկ Ջորջ Բուշի անվան օդանավակայանը օգոստոսի 27-ին փակվել է:
ԱՄՆ Ազգային եղանակային ծառայության կանխատեսմամբ, փոթորկի ուժը կթուլանա օգոստոսի 30-ին: Մինչ այդ, իշխանությունները ջրհեղեղների վտանգի մասին ահազանգ են տարածել:
Սպիտակ տունը հայտարարել է որ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 29-ին այցելելու է Տեխաս: