Հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորված ՊԲ պայմանագրային զինծառայողը․ ԼՂ ՊՆ

Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1991 թվականին ծնված Արտակ Աղասու Բիշարյանը, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: