Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ. ԱԳՆ

Փրկարարները՝ վթարի վայրում

Ըստ Դոնի Ռոստովում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների՝ Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ նրանց քաղաքացիությունը ճշտվում է:

Հիշեցնենք՝ Կրասնադարի շրջանում Տամանի թերակղզի բանվորներին փոխադրող ուղևորատար ավտոբուսն ընկել է ծովը: Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը 18-ն է։ Ընդհանուր հաշվով՝ վթարի պահին ավտոբուսում եղել է 41 մարդ: